Դիտեք նաև՝
***
Քննչականի դիմաց ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանի ելույթից հետո Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը նրան մեղադրեց ոչ սթափ վիճակում գտնվելու, հավաքի վայր խմած գալու մեջ։
Մինչ այդ Պետրոսյանը ոստիկանության՝ ՔԿ-ի մոտ գտնվելը որակել էր ապօրինություն, որը իր և ոստիկանների միջև բանավեճի թեմա էր դարձել։
Բագրատ Սրբազանը պատասխան պահանջեց գեներալ-մայոր Սևան Քոչարյանից՝ հորդորելով ստեր չտարածել. «Նույն սկզբունքով մարդիկ էլ կարող են ասել, թե ոստիկանները թմրանյութի ազդեցության տակ են եկել»,- նշեց նա:
***
«Տգիտության դրսևորում է, երբ ասում են՝ ինչո՞ւ է հոգևորականը խառնվում քաղաքականությանը։ Սահմանադրության 18-րդ հոդվածի համաձայն, Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ դերակատարությունը հայապահպանման գործում, և այսօր այդ դերակատարությունն իրականացնում է Բագրատ Սրբազանը։ Գնացեք, օրենք կարդացեք, ա՛յ տգետներ»,- ՔԿ շենքի դիմաց ասաց ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։ |