▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես էլ «Արաբկիր համայնքում գտնվող» այս տնից չէի տեղափոխվի

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր «Հայկական ժամանակ» օրաթերթը գրել էր, թե ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը պաշտոնը ստանձնելուց հետո դեռ չի տեղափոխվել վարչապետի համար նախատեսված կառավարական առանձնատուն և շարունակում է բնակվել Մոնումենտում գտնվող իր առանձնատանը:

ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներից ՀՀ նախագահը, ԱԺ նախագահը, վարչապետը, ինչպես նաև պաշտպանության նախարարը, Սահմանադրական դատարանի նախագահը, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը կարող են ապրել այդ առանձնատներում: Սակայն այս պաշտոնյաներից ոչ բոլորն են այնտեղ ապրում:

Ըստ օրաթերթի՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն, օրինակ, իր տնից չի տեղափոխվել: Նույն կերպ ՀՀ ոչ բոլոր վարչապետներ են կառավարական առանձնատուն տեղափոխվում: Օրինակ, Տիգրան Սարգսյանն այնտեղ էր ապրում, մինչդեռ Հովիկ Աբրահամյանն իր վարչապետության 2,5 տարիներին ապրում էր Ազատության պողոտայում գտնվող իր շքեղ առանձնատանը:

Ի շարունակություն մամուլի հրապարակման՝  Թերթ.am-ի հետ զրույցում,  վարչապետի խորհրդական Շուշան Սարդարյանը` անդրադառնալով օրաթերթի այդ հրապարակմանը, ասել է, որ  Կարեն Կարապետյանը  չի տեղափոխվելու կառավարական առանձնատուն, ապրելու  է Արաբկիր համայնքում գտնվող իր տանը:

Ի դեպ, Շուշան Սարդարյանն այնպես է ասում «Արաբկիր համայնքում գտնվող իր տանը», կարծես, խոսքը բազմաբնակարան շենքի երկու կամ երեք սենյականոց բնակարանի մասին է, ոչ թե  ճոխ ու մեծ առանձնատան, որը  նույնպես գտնվում է Մոնումենտում՝ ճիշտ եւ ճիշտ Հովիկ Աբրահամյանի առանձնատան  կողքին և  ոչնչով չի զիջում դրանց՝ ոչ չափերով, ոչ ճոխությամբ, ոչ արժեքով։

Կարեն Կարապետյանի այս առանձնատունն, ի դեպ, ըստ անշարժ գույքի մասնագետների, մի քանի միլիոն դոլար է:

Բա ոնց սրանից հետո՝ ոչ բարի, ոչ էլ ՝ առավել ևս չար նախանձով, չասես՝ Ես էլ «Արաբկիր համայնքում գտնվող» այս տնից չէի տեղափոխվի...

Հեղինակ՝ 

Ա.Մաթևոսյան

palat

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее