▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ես ձեր ցավը տանեմ, տղե՛րք»․ Անի Խաչատրյանը՝ թաղապետերին

«Ես ձեր ցավը տանեմ, տղե՛րք»․ Անի Խաչատրյանը՝ թաղապետերին

Երևանի ավագանու նիստի ժամանակ քիչ առաջ ելույթ ունեցավ նաև «Հանրապետությունից» Անի Խաչատրյանը՝ ասելով, որ չի պատասխանի հնչեցված կարծիքներին՝ հարգելով քաղաքապետին ու ավագանու ինստիտուտը. «Չառիթավորվեն ոչ մեկ. դահլիճում, թե դահլիճից դուրս, ստանալու են համապատասան պատասխան. ինչ կտան, նա կստանան: Վերջում էլ 12 վարչական շրջանների ղեկավարներին՝ ասեմ, ես ձեր ցավը տանեմ, տղերք»:

Հիշեցնենք՝ երեկվա նիստի ժամանակ միջադեպ է գրանցվել ոչ միայն ավագանու նիստի ժամանակ, այլ նաև միջանցքում: Ըստ հրապարակումների՝ մի շարք վարչական շրջանների ղեկավարներ հարվածել են ավագանու ընդդիմադիր անդամներից մեկին:

Թարմացված․ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանն իր ելույթում անդրադառնալով երեկվա միջադեպին ու խոսքն ուղղելով ՔՊ-ին՝ հայտարարեց. «Թե ավագանու նիստի ժամանակ ո՞ր անդամն ի՞նչ տեսակետ կհնչեցնի, ո՞ւմ համար կլինի վիրավորական, ո՞ւմ համար՝ ոչ, միջադեպ կլինի, սուր խոսքեր կլինեն, դա ավագանու ինստիտուտի ներսում մնալիք հարցն է, որևիցե վարչական շրջանի ղեկավար չպետք է միջամտի ու հարձակվի ոհմակով, դա իրենց գործը չի. սա փողոց չի, որ ինչ-որ մեկը գա մյուսի թասիբը պահի: Ու եթե կարծում եք, որ ձեր կից ուժին հրահրելով մեր դեմ՝ ստերիլ եք մնալու ու ամեն ինչ լավ է լինելու, սխալվում եք: Առաջին հերթին սա վարկաբեկիչ է ձեզ համար: Որ ասում եք՝ քաղաքապետարանը միջոցներ կկիրառի, նախ պիտի կարողանաք նիստ անել, հետո միջոց կիրառել: Քաղաքային իշխանությունը, կոալիցիոն գործընկերոջ հետ մեկտեղ, չունի քվորում, առանց մեզ էդ քվորումը չի լինելու, որ միջոց կիրառեք կամ չէ: Եթե նախօրեի միջադեպի թաղապետերի պաշտոնաթողության հարցը չմտավ օրակարգ ու համապատասխան քայլեր չարվեցին նրանց պաշտոնաթողության վերաբերյալ, ընդդիմադիր ֆրակցիաները ձեզ չեն կարող խոստանալ, որ ունենալու եք քվորում ու նիստեր եք անցկացնելու»,- եզրափակեց Սուքիասյանը:

Թարմացված․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ավագանու այսօրվա նիստի ժամանակ արձագանքելով «Մայր Հայաստանից» Մանուկ Սուքիասյանի ելույթին՝ հորդորեց շանտաժի լեզվով չխոսել. «Դուք խոսում եք այն մասին, որ զուսպ եք ու հանդուրժողականություն եք դրսևորում, հետո վիրավորում եք մի քաղաքական ուժի, որն էստեղ նստած է՝ անվանելով իրենց արբանյակ: Երկրորդ, ինձ հետ, մեզ հետ շանտաժի լեզվով պետք չի խոսել: Ինչքան որ այս նիստերը մեզ են պետք, էնքան էլ ձեզ, եթե բոլորով էստեղ խնդիրներ չենք կարողանալու լուծել, վստահաբար, ավագանու ինստիտուտը կարելի է ցրել ու գնալ նոր ընտրությունների: Խնդրում եմ՝ հաթաթաների լեզվով մեզ հետ չխոսել»,- ասաց Ավինյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее