▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ես Արայիկիս ցավը տանեմ, չեմ կարող ասել, որ զենքը վայր դնի» Արայիկ Խանդոյանի մայր

1in.am-ը գրում է. «Իմ երեխեքը էդպիսի քայլի չէին դիմի, եթե չիմանային, որ մտադրություն կա գրավված տարածքները հետ տալ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի մայրը։ Նա նշել է,  որ ինքը տեղյակ չի եղել որ իր որդիները նման մտադրություն են ունեցել, չգիտի էլ զենքը որտեղից են հայթհայթել։ «Համենայնդեպս իմ որդին գնացելա իր եղբոր՝ Արարատի հետևից…բայց ինչի համար են ձերբակալել, որ ժամանակին գնացել կռվել են իրենց երկրի, հայրենիքի համար։ Հիմա ասում են ահաբեկիչ, ագրեսոր անվանում անվանում։ Բայց իմ որդին կյանքում հայի վրա ձեռք չի բարձրացնի, չի կրակի…չգիտեմ ոնց կլուծվի այս հարցը»,-ասաց Խանդոյանի մայրը՝ հավելելով, որ իր մենամեծ ցանկույունն այն է, որ Արարատ Խանդոյանին ազատ արձակեն, որ իր հինգ երեխաներին պահի և իր առողջության հարցերը լուծի։

Մայրը որդուն կոչ չունի։ Նա կարծում է, որ իր որդիները գիտեն ինչ են անում, սրտացավ են հայրենիքի համար։ «Ես չեմ կարող նրանց մեղադրել։ Ապրիլյան քառօրյա պատերազմի առաջին մասնակիցները իմ որդիներն են։ Նրանք հանցագործներ չեն, հայրենասեր մարդիկ են, Ղարաբաղի համար պայքարած, արյուն թափած մարդիկ են, բայց հիմա սարքել են դավաճան»,-լացակումած ասել է մայրը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее