Այսօր Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հարցին, թե ինչպես է վերաբերում ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարությունների դեսպան Էլեոնորա Միտրոֆանովայի այն հայտարարությանը, որ ռուսաց լեզուն պետք է օրենսդրական կարգավորում ստանա նախկին ԽՍՀՄ երկրներում, ասաց, որ չգիտի՝ թե ով ինչ է հայտարարել, բայց դրական է գնահատում շատ լեզուների իմացությունը:
Արա Աբրահամյանը խոստովանել է, որ ռուս աղջկա հետ ամուսնացել է ռուսերեն սովորելու նպատակով, բայց նրան այդպես էլ չի հաջողվել ռուսերեն սովորել. «Ես կերազեի ռուսերեն լավ իմանալ, բայց չկարողացա, ցավոք: Մարդիկ ուսուցիչ են վարձում, որ սովորեն, ես ամուսնացա ռուս աղջկա հետ, որ սովորեմ, բայց չկարողացա...»,- նշել է Արա Աբրահամյանը: