Ֆրանսիայում տեղի է ունեցել «Մանկական Ձայնը» երաժշտական նախագծի կիսաեզրափակիչը, որտեղ ելույթ է ունեցել 12-ամյա հայուհին՝ Էրմոնիա Աղաբաբյանը:
Էրմոնիան կատարել է Ադելի «All I Ask» ստեղծագործությունը, որը շատ բարձր են գնատահել ժյուրիի անդամները։
Նրա ելույթից հետո ՝ ժյուրիի անդամ ֆրանսիահայ երգիչ Պատրիկ Ֆիորին մնացել է զարմացած, իսկ մարզիչ Ամել Բենտն չի կարողացել իրեն զսպել եւ բարձրացել է բեմ, որպեսզի գրկի փոքրիկ հայուհուն, որին արդեն անվանել են հայկական Ադել։
Էրմոնիան անցել է եզրափակիչ փուլ։