Թարմացված․ Մայիսի 30-ին, տեղական ժամանակով ժամը 23:27-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 19։27-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.07⁰ և արևելյան երկայնության 44.58⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Երևան քաղաքից 14 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3․3 մագնիտուդով երկրաշարժ: |
***
Րոպեներ առաջ երկրաշարժ է տեղի ունեցել Հայաստանում։
Ցնցումները զգացվել են Երևանի տարբեր համայնքներում, Արտաշատում։
Քաղաքացիները ֆեյսբուքյան հարթակը հեղեղել են գրառումներով։
Նախնական տվյալներով՝ ուժգնությունը կազմել է 3.6 մագնիտուդ։