▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երկաթե ձողն անցել է երևանցի բանվորի որովայնի միջով

2016 թվականի հունիսի 21-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնի  վերակենդանացման բաժանմունք է դիմել 1957 թ. ծնված Ա. Վ-ն, ում մոտ դժբախտ պատահարի հետևանքով երկաթե ձողը մտել էր որովայնը: Նրան ցուցաբերվել է առաջին անհրաժեշտ օգնությունը, որից հետո հիվանդն անհապաղ տեղափոխվել է վիրահատական բաժանմունք:  Ընհանուր և լապորոսկոպիկ վիրաբուժության ավագ վիրաբույժ Ս Սաարյանի գլխավորությաքմբ իրականացվել է վիրահատությունը: Վիրահատությունն անցել է հարթ, հիվանդի վիճակը կայուն է:

Որովայնի հատվածի ներթափանցող վերքերը դասվում են ծանր և հիմնականում մահացություններով ուղեկցվող բարդությունների շարքին: Սակայն «Էրեբունի» բժշկական կենտրոնի  անձնակազմի բարձր պրոֆեսիոնալիզմի և թիմային աշխատանքի շնորհիվ հաջողվել է ոչ միայն փրկել հիվանդի կյանքը, այլև խուսափել մի շարք հետվիրահատական բարդություններից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее