Երգիչ Ռոբի Ուիլյամսը ցանկանում է, այսպես ասած, «կենդանացնել» իր համերգները` ավելացնելով «մերկություն և սեքս»: «Ես ծրագրում եմ բեմի վրա ավելի շատ սեքսով զբաղվել, հիմա պարապում եմ այդ ուղղությամբ»,- ասել է 39-ամյա երգիչը: Ներկայումս Ուիլյամսն իր համերգային ծրագրերում հանդես է գալիս Մեծ Բրիտանիայում հայտնի երգիչ Օլլի Մերսի հետ: Ռոբին մանրամասնել է, որ երգչի հետ սեռական հարաբերություն բեմի վրա չի ունենալու: « Ես ձեզ կարող եմ խոստանալ մերկություն և սեքս` ինքս ինձ հետ: Օլլիի հետ ես սեքսով չեմ զբաղվելու: Իհարկե ես կարող էի դա անել, եթե այդպես ավելի շատ տոմսեր վաճառվեին»,- կատակել է Ուիլյամսը: