Երգիչ Կարեն Բոքսյանը նշանադրվել է: Նրա ընտրյալն ազգությամբ հայ, ամերիկաբնակ իրավաբան 25-ամյա Էլիզաբեթն է:
Այս մասին հայտնում է Bravo.am-ը:
«Առաջին անգամ նրան լոսանջելեսյան ռեստորաններից մեկում եմ տեսել: Ես երգում էի, իսկ նա տոնում էր իր ծննդյան տարեդարձը: Բեմի վրա կանգնած՝ անբացատրելի զգացում ունեցա... Ո՞վ է նա, որ կարողացավ այդքան հույզեր ու հետաքրքրություն առաջացնել իմ հոգում: Ցավոք, այդ օրը չկարողացա նրա հետ ծանոթանալ. շտապում էի, բայց ճակատագիրը մեզ համար հանդիպում դեռ պատրաստելու էր:
Մեր առաջին հանդիպումից բավական ժամանակ անց հանդիպեցինք փողոցում: Երկուսս էլ զարմացած էինք, բայց այնպիսի զգացում էր, որ իրար երկար տարիներ է՝ գիտենք: Ես Էլիզաբեթին հրավիրեցի իմ՝ «Մորենա» երգի պրեմիերային: Նա ընդունեց հրավերը: Հենց պրեմիերայի օրն էլ հրավիրեցի մեր առաջին ժամադրությանը»,- կայքի հետ զրույցում պատմել է երգիչը:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում
Կարդացեք նաև՝
Չեմ թաքցնում կամ ամաչում, դժվար օրերին մեքենաների մեջ էլ եմ քնել. Կարեն Բոքսյանն անկեղծանում է
Կարեն Բոքսյանը Նավավարում կատարում է «Ты в моей душе всегда одна» երգը
Հնարավոր է` մի օր ապրեմ Հայաստանում. Կարեն Բոքսյանը ներկայացնում է իր նոր տեսահոլովակը
Քննադատում են արևելյան մելիզմները, բայց հետո էլ` պարում դրանց ներքո. Կարեն Բոքսյան