Երգչուհի Իրինա Հարությունյանն, ով վերջին շրջանում ակտիվ գործունեություն է ծավալում, այժմ հյուրի կարգավիճակով մեկնել է ԱՄՆ: Իրինան հրավերը ստացել է Armenian Entertainment Production-ի կողմից: Հետևելով երգչուհու սոցիալական էջերին՝ պարզ է դառնում, որ նա մասնակցում է մի շարք միջոցառումների և ժամանակ առ ժամանակ իր երկրպագուների հետ կիսվում է իր առօրյա շքեղ լուսանկարներով: Խոսելով հոնորարների մասին՝ Իրինան մշտապես նշում է, որ իրեն կարող է միջոցառման հրավիրել միջին խավը:
ԱՄՆ-ում գտնվող երգչուհին միջոցառումներից մեկից տեսանյութ է հրապարակել, որտեղ շքեղ զգեստով քայլում է կարմիր գորգի վրայով:
Հիշեցնենք նաև, որ Իրինան վերջին շրջանում զգալիորեն ոճային փոփոխությունների է ենթարկվել ու նշել. «Ոճային փոփոխությունս կապված չէ նոր աշխատանքի հետ, պարզապես ես փորձում եմ մշտապես նորաձև լինել, փոփոխություններ և նորություններ կատարել ոչ միայն ինձ հաճելի լինելու, այլ նաև՝ երկրպագուներիս համար»: