Փաստինֆոն-ն գրում է.
Հայրը 2-ամյա որդուն քնեցնելիս փոքրիկին անշարժացնելու համար գլուխը սոսինձել է գորգին:
Կայքին հայտնի է դարձել, որ ամուսնական զույգը բնակվել է Էրեբունի վարչական շրջանում, իսկ դեպքը տեղի է ունեցել այս տարվա հունվարին, սակայն կինն այդ մասին բարձրաձայնել է օրերս, քանի որ իր նախկին ամուսինը վախեցնում է իրեն:
26-ամյա կինը հայտարարել է, որ ամուսինն իրենց 2-ամյա որդուն քնեցնելիս է եղել և քանի որ փոքրիկն անընդհատ շարժվել է, «հոգատար հայրիկը», որպես լուծում երեխային անշարժացնելու համար, գլխին սոսինձ է քսել և պառկեցրել գորգին, ինչի հետևանքով երեխայի գլխի հետևամասում վնասվածք է առաջացել:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում