a1plus.am-ի տեսանյութում. Երեւանի կենտրոնական փողոցներով այսօր ղազախական պետհամարանիշներով մի մեքենա էր արագ սլանում՝ ապակիներին փակցրած հայկական Եռագույնը, իսկ մեքենայի հետնամասից քարշ տալով Ադրբեջանի դրոշը:
Ավտոմեքենային հասնել հնարավոր չեղավ՝ այն շատ արագ էր սլանում: Միայն վարորդն ու նրա կողքին նստած ուղեւորը պարբերաբար ձեռքները դուրս էին հանում պատուհանից ու բռունցք արած հաղթական նշան անում:
Ճանապարհին շատ մեքենաներ՝ ազդանշան արձակելով, իրենց հավանությունն էին տալիս այս նախաձեռնությանը: