▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում տղամարդը կացնի մի քանի հարվածներով սպանել է հարազատ եղբորը

 

Shamshyan.com-ը գրում է. Երեկ՝ մայիսի 9-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։00-ի սահմաններում Հաղթանակ թաղամասի Ամառանոցային 1-ին տարածքի թիվ 33/1 տան հողամասում ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները հայտնաբերել են տղամարդու դի։

Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են նույն հասցեի բնակիչ՝ 62-ամյա Աշոտ Ասոյանի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մահացածի մարմնի տարբեր մասերին կան հարվածի հետքեր։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Ա. Ասոյանին սպանել է հարազատ եղբայրը՝ 52-ամյա Արամ Ասոյանը, ով քննիչ Մուկուչ Ստեփանյանի որոշմամբ ձերբակալվել է։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա եղբորը սպանել է կացնի մի քանի հարվածներով, իրավապահներն էլ հայտնաբերել են հանցագործության գործիք հանդիսացող կացինը։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Հասարակություն далее