Shamshyan.com-ը գրում է.
Հունիսի 4-ին տեղի է ունենալու ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանի որդու՝ Հայկ Ախոյանի հարսանիքը:Հարսանիքը տեղի է ունեալու «Լաթառ» ռեստորանային համալիրում:
Հրավիրյալների ցանկը հասնում է 500-ի եւ խիստ տարբերվում է հայկական ավանդական ցանկերից, քանի որ հրավիրյալների թվում են նաեւ թուրք քաղաքական եւ հասարակական գործիչներ:
Բնականաբար, հրավիրված են այն թուրք գործիչները, ովքեր ընդունում են Հայոց ցեղասպանությունը եւ Արագած Ախոյանի հետ աշխատում են ցեղասպանության հետեւանքների վերացման ուղղությամբ:
Նշենք, որ Արագած Ախոյանի որդին` Հայկ Ախոյանը շինարար է զբաղվում է շինարարական բիզնեսով, իսկ հարսնացուն` Աննա Սարգսյանն էլ աշխատում է անձնագրային վարչությունում:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում