Թարմացված․ Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արարատի մարզի բնակիչ 9-ամյա երեխան մարտի 7-ից ունեցել է ջրծաղիկին բնորոշ վեզիկուլյար ցան, ֆեբրիլ ջերմություն։ Մարտի 10-ին` ժամը 17։00-ի սահմաններում որովայնացավերի կապակցությամբ դիմել են «Արարատի» ԲԿ։ Մի քանի ժամ անց ընդհանուր վիճակի կտրուկ վատացման ֆոնին որոշում է կայացվել երեխայի տեղափոխել Երևանի բուժկենտրոններից մեկը, սակայն ճանապարհին նրա վիճակը կտրուկ վատացել է, արձանագրվել է սրտի կանգ, որի կապակցությամբ հիվանդին տեղափոխել են ամենամոտ տեղակայված բուժհաստատություն՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Ժամը 23:30` 50 րոպե տևողությամբ կատարված լայնածավալ ՍԹՎ միջոցառումները եղել են անարդյունավետ։ Սրտի ռիթմը չի վերականգնվել և 00։20-ին արձանագրվել է կլինիկական մահ։ Մահվան վերջնական պատճառը հայտնի կդառնա դատաբժշկական փորձաքննությունից հետո»։ |
Թարմացված․ Արարատի մարզի բնակիչ` 9-ամյա երեխայի մահվան պատճառը պարզ կդառնա դատաբժշկական փորձաքննությունից հետո։ |
Աղբյուրը` ՀՀ ԱՆ
***
Բժիշկ, առողջապահության կազմակերպիչ Ծաղիկ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱՀԱԶԱՆԳ Այսօր, ըստ մեր հավաստի աղբյուրների, Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում ջրծաղիկ վիրուսային վարակիչ հիվանդություն ախտորոշումով բուժօգնություն ստացող բուժառու (Հ..Կ Տ...Ն ծնված 2015թ.) մոտ արձանագրվել է կենսաբանական մահ: Հավելեմ, որ ըստ միջազգային ցուցանիշի, ջրծաղիկ վարակից մահացությունը արձանագրվում է 60000 դեպքից 1-ի մոտ: 2020թ. հունիսին ՀՀ առողջապահության պատասխանատուն ասում էր, որ «Ջրծաղիկի ակտիվությունը Հայաստանում նորմայի սահմաններում է»: ՀՀ Կառավարություն, ՀՀ առողջապահության նախարարություն, այս մահվան դեպքը գալիս է համալրելու այն կարծիքը, որ ձեր վարած մասնագիտական, կադրային քաղաքականությունը Հայաստանում մեղմ ասած կործանանար է: Դուք խառնել եք առաջնայինը երկրորդայինի հետ, ձեր ներկայացրած ծրագրերը ժամանակավրեպ են և միայն գլխացավանք են առաջացնում հանրության համար, դուք համարում եք, որ ջրծաղիկը կառավարելի վիրուսային վարակ է, բայց ինը տարեկան երեխա է մահանում: Հ.Գ. Վերանայեք ձեր բոլոր ծրագրերը, այլապես այս մահերը մտնելու են նաև ձեր բակերը: Մեր մասնագիտական թիմը այս պահին պատրաստում է հարցում պատկան մարմիններին սույն մահվան դեպքի մասնագիտական մանրամասնութունները պարզելու համար»: |