▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում հայրը մի քանի անգամ բռնաբարել է իր 15-ամյա դստերը՝ «պոռնո» ֆիլմերի համատեղ դիտումներից հետո

1in.am-ը գրում է.

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Արթուր Հ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

43-ամյա Արթուրին  մեղադրանք էր առաջադրված իր անչափահաս՝ 15 տարեկան աղջկան մի քանի անգամ բռնաբարելու համար: Արթուրը  կալանքի տակ էր 2014 թվականի օգոստոսի 12-ից:

Ընդհանուր իրավասության դատարանը հաստատված է համարել, որ 2013 թվականի դեկտեմբերին և 2014 թվականի մայիս-հունիս ամիսներին Արթուր Հ.-ն իրենց տանը 16  տարին չբոլորած դստեր նկատմամբ պարբերաբար կատարել է անառակաբարո գործողություններ՝ պոռնկագրական տեսաֆիլմեր ու նկարներ է ցուցադրել, սեռական կյանքին վերաբերող հարցերի շուրջ երեխայի հետ «լկտի զրույցներ է տարել, անպարկեշտ կերպով հպվել է նրա մարմնի տարբեր մասերին, շոյել է սեռական օրգանները…»:

Բացի այդ, 2014 թվականի հունիս-հուլիսին Արթուր Հ.-ն խոշտանգել է անչափահաս, իրենից նյութական կախվածության մեջ գտնվող  նույն դստերը՝ նրան «պարբերաբար ծեծելու, հոգեբանական առումով ջերմորեն կապված անձանց հետ աղջկա շփումները երկար ժամանակով սահմանափակելու և արգելելու միջոցով, ուղղակի դիտավորությամբ բազմանգամյա ցավ, մարմնական ու հոգեկան երկարատև տառապանքներ է պատճառել նրան»:

2014 թվականի հուլիսի կեսերին Արթուր Հ.-ն իր անձնական մեքենայով ամայի տարածք է տարել դստերը, «նրա հետ կենակցելու անմիջական նպատակ հետապնդելով, նրա կամքին հակառակ ու բռնություն գործադրելով…՝ ձեռքերից բռնելով, բերանը փակելով, սպառնալիքներ տալով»՝ սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա դստեր հետ:

Մի քանի օր անց Արթուր Հ.-ն դստերը բռնաբարել է իրենց բնակարանում: Եվս մի քանի օր անց իրենց բնակարանում մեկ անգամ էլ է բռնաբարել աղջկան:

Արթուր Հ.-ին մեղադրանք է առաջադրվել երեք դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ինչպես նաև 142 հոդվածի 3-րդ մասի 1-ին և 119 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետերով:

Արթուր Հ.-ն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, թե ընտանիքի հետ հիմնականում հաշտ է ապրել: Երբեմն կնոջ հետ վեճեր է ունեցել կենցաղային հարցերով:

2014 թվականի ապրիլին իմացել է, որ կրտսեր դուստրը՝ Ալվարդը (անունը փոխված է), համացանցով շփվում է «Պաշ» անունով մի տղայի հետ, ով բնակվում էր իր ավագ դստեր ու նրա ամուսնու ընտանիքում:

Ինքը նկատել է, որ ավագ դուստրը այդ տղայի հետ նույնիսկ ամուսնու բացակայությամբ քնում է նույն սենյակում: Դրա համար դիտողություն է արել դստերը, իսկ նա սպառնացել է, որ եթե Պաշի հետ կապված նորից դիտողություն անի, իր համար լավ չի լինի:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее