1in.am-ը գրում է.
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Բալայանի նախագահությամբ ավարտվեց Արամայիս Օհանյանի գործի դատական քննությունը:
Ըստ մեղադրանքի՝ 2015 թվականի օգոստոսի 7-ին, գիշերվա ժամը 1-ի սահմաններում Արամայիս Օհանյանը տուն է գնացել ալկոհոլ օգտագործած վիճակում և, իր հետ նույն հարկի ներքո ապրող քրոջը՝ Արևիկին, մեղադրելով իր ամուսնալուծության համար, ծեծի է ենթարկել նրան, սպառնացել է սպանել, ի վերջո՝ քրոջ առողջությանը պատճառել է ծանր վնաս:
Մինչև առավոտ նա թույլ չի տվել, որ ցավերից տառապող քույրը շտապօգնություն կանչի: Իսկ առավոտյան, տեսնելով, որ շտապօգնություն կանչելը անխուսափելի է, քրոջից պահանջել է բժիշկներին ասել, թե վնասվածքները ստացել է նկուղում ընկնելու հետևանքով:
Տուժող Արևիկին շտապօգնությունը տեղափոխել է Էրեբունու հիվանդանոց: Օգոստոսի 7-ից մինչև 26-ը Արամայիսը այցելել է հիվանդանոցում գտնվող քրոջը ու բազմիցս սպառնացել է, թե դեպքի հանգամանքները ոստիկաններին հայտնելու դեպքում կսպանի նրան:
Արամայիս Օհանյանին մեղադրանք էր առաջադրված տուժողի՝ իր հարազատ քրոջ առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու և նույն տուժողին սպանության սպառնալիքներ տալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին և 137 հոդվածի 1-ին մասերով:
Դատարանն ավարտելով դատաքննությունը՝ անցավ կողմերի ճառերի ունկնդրմանը:
Նիստի սկզբում ամբաստանյալ Արամայիս Օհանյանը հայտարարեց, թե հրաժարվում է իր պաշտպանի՝ հանրային պաշտպանի գրասենյակից նրա շահերը պաշտպանելու համար տրամադրված փաստաբանի ծառայություններից: Պետք է ասել, որ փաստաբանը դատարան էր ներկայացել պաշտպանական ճառով, սակայն ամբաստանյալի հրաժարումից ու դատարանի կողմից այդ հրաժարումն ընդունելուց հետո փաստաբան Մնացականյանը հրաժեշտ տվեց ու հեռացավ:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում