27-ամյա Մաիրամ Թունյանը Երևանի Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտուտում բնական ճանապարհով լույս աշխարհ է բերել քառյակ:
Ծնվել է 2 աղջիկ, 2 տղա:
Ինչպես հայտնում են առողջապահության նախարարությունից, սա կնոջ երկրորդ ծննդաբերությունն էր, նա արդեն նաև 4 տարեկան աղջիկ ունի:
«Նորածինները բժիշկների վստահելի ձեռքերում են», - նշվում է հաղորդագրությունում: