1in.am-ը գրում է.
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է Սեդրակ Ն.-ի և Արտյոմ Ա.-ի գործի դատական քննությունը:
Ըստ մեղադրանքի՝ 33-ամյա Սեդրակը, ով փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող երիտասարդ է, խնամքին երկու անձ ունի, 2015 թվականի օգոստոսի 22-ի լույս 23-ի գիշերը, իր ծանոթուհի Արմինեին (անունը փոխված է) առևանգելու ցանկությամբ տոգորված՝ նախնական համաձայնության է եկել ընկերոջ՝ 28-ամյա Արտյոմ Ա.-ի հետ:
Գիշերվա ժամը 2-ն անց 30-ի սահմաններում Սեդրակն ու Արտյոմը գնացել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում բնակվող Արմինեի շենքի մոտ:
Սեդրակը զանգահարել է Արմինեին ու դուրս է կանչել:
Արմինեն դուրս է եկել բնակարանից, ու Սեդրակը վիճել է նրա հետ, ապա պարզաբանումներ կատարելու պատրվակով պահանջել է, որ Արմինեն գնա իր հետ:
Արմինեն մերժել է:
Սեդրակը բռունցքով երկու անգամ հարվածել է աղջկա գլխին, սպառնացել է, որ իր առաջարկը չընդունելու դեպքում կվնասի նրա ընտանիքի անդամներին:
Դրանից հետո Սեդրակն ու Արտյոմը բռնել են Արմինեի ձեռքերից ու նրա կամքին հակառակ իջեցրել են շենքի բակ:
Մոտ 200 մետր քայլել ու հասել են փողոց, որտեղ աղջկան ստիպողաբար նստեցրել են պատահական տաքսի և աղջկա կամքին հակառակ տարել են Չեխովի փողոցում գործող, «Գոռ և Էրիկ» ՍՊԸ-ին պատկանող հյուրանոցային համալիր:
Այնտեղ Սեդրակ Ն.-ն բռնություն է գործադրել տուժող Արմինեի նկատմամբ ու նրա կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել հետը:
Սեդրակ Ն.-ին մեղադրանք է առաջադրվել խմբի կազմում նախնական համաձայնությամբ մարդու առևանգման և բռնաբարության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 138 հոդվածի 1-ին մասով:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում