Shamshyan.com-ը տեղեկացնում է, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնում բացառիկ մի դեպք է գրանցվել: «Էրեբունի» բժշկական կենտրոնի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Շուշան Հունանյանը կայքիի թղթակցի հետ զրույցում նշել է, որ 52-ամյա մի կին արտամարմնային բեղմնավորմամբ ունեցել է իր առաջնեկին:Շուշան Հունանյան խոսքով երեխան կշռել է մոտ 3 կիլոգրամ, երեխան ու մայրը իրենց լավ են զգում: Մասնագետի հավաստմամբ, դեպքը բացառիկ է նրանով, որ«Էրեբունի» բժշկական կենտրոնը չի հիշում արտամարմնային բեղմնավորմամբ 50-անց կանանց առաջնածին ծնունդներ:
Հղիությունն ընթացել է լուրջ մանկաբարձական խնդիրներով, ինչի արդյունքում էլ կեսարյան հատումից հետո կնոջ արգանդը հեռացվել է, սակայն կեսարյան հատման վիրահատությունը ընթացել է առանց բարդությունների, և երեխան բարեհաջող լույս աշխարհ է եկել: