ԲլոգՆյուզը գրում է. Մերկապարուհիների աշխատանքը շատերի համար մութ աշխարհ է. ասում են նրանք բավականին շատ գումար են վաստակում և դա է հիմնական պատճառը, որ շատ աղջիկներ ցանկանում են այս բնագավառում աշխատել: Օրերս ԲլոգՆյուզը եղել է «Sinatra Moonlight» ակումբում, որտեղ լուսանկարել է աղջիկներին և մի քանի հարց ուղղել նրանց:
Ակումբային կյանքը սկսվում է ժամը 21:00-ից: Պարուհիները բոլորն Ուկրաինայից էին, հայ պարուհիներ չկային: Ասում են՝ հայ աղջիկների հետ չեն աշխատում, որովհետև նրանք հաճախ խախտում են պայմանագրի կետերը և կապվում հաճախորդների հետ:
Յուրաքանչյուր պարուհու հետ կնքվում է պայմանագիր, որի կետերից մեկն էլ չխմել և թմրանյութեր չօգտագործելն է:
Ես Ուկրաինայից եմ եկել, արդեն տաս տարի է Երևանում եմ: Մասնագիտությամբ բալետմաստեր եմ: Ժամանակին իմ պարի դպրոցը ունեի, իսկ Երևան եկա որդուս համար, քանի որ նա հայ է: Որդիս նորամալ է վերաբերվում իմ մասնագիտությանը: Նա առաջին դասարան է գնում:
Պարում եմ արաբական, ռուսական ազգային, գնչուական և այլ ոճի պարեր: Ինձ հաճախ են հրավիրում ելույթ ունենալ հարսանիքներին, ծնունդներին. հայերը սիրում են պարեր:
Առհասարակ պարելը դժվար է, երբեմն լինում է, որ հագուստը ծանր է լինում, բայց դու ստիպված ես դա ցույց չտաս:
Հինգ տարեկան էի, երբ առաջին անգամ բեմ բարձրացա: Յոթ տարի առաջ բացել էի իմ պարային ստուդիան և երեխաներին պարել էի սովորացնում: Հայաստանում էլ էի ուզում բացել, պարզապես ես հղիացա:
Ես Ուկրաինայից եմ եկել: Արդեն յոթ տարի է այս գործում եմ: Ժամանակին բալետով է զբաղվում, հետո սկսեցի զբաղվել ստրիպտիզով:
Անձնական կյանից չեմ դժգոհում, այն միշտ կա, բայց մերկապարը և անձնական կյանք, դրանք անհամատեղելի էին: Երբեմն մտածում եմ դուրս գալ այս գործից, բայց չի ստացվում: Ես իմ նախկին ընկերոջ հետ երեք տարի եմ ապրել, նա ինձ խանդում էր և իմ աշխատանքը նրան դուր չէր գալիս և մենք բաժանվեցինք:
Երբ Երևան եկա, մտածում էի՝ երեք ամիս կմնամ և հետ կվերադառնամ, բայց այստեղ ծանոթացա հայ տղամարդու հետ, սիրահարվեցի և մնացի: Նա երբեմն գալիս է ակումբ նայելու թե ինչպես եմ պարում: Երբեմն հպարտանում է ինձանով, երբեմն էլ՝ խանդում: Մի խոսքով բարդ պատմություն է:
Եղել են դեպքեր, երբ իմ ելույթի ժամանակ ակումբում ներկա են նաև իմ ընկերները: Եղել են անգամ դեպքեր, երբ ես եմ նրանց հրավիրել, որպեսզի տեսնեն, թե ինչպես եմ պարում, բայց եղել է, որ շատ անսպասելի են եկել:
Երբ սկսեցի աշխատել ստրիպտիզ ակումբում, մեկ տարի հետո, որոշեցի իմ ուժերը փորձել փոլ դենսում: Պետք է խոստովանեմ, որ շատ ցավոտ է, քանի որ անհնարա է նկարագրել, թե ինչ կապտուկներ էի ունենում պարելուց: Բայց հիմա շատ ուրախ եմ, որ իմ մոտ ստացվում է և ես հաղթահարել եմ այդ փուլը: Վերջերս իմ լուսանկարը տեսա, թե ես ինչպես է պարում և պատկերացրեք, շատ գոհ էի:
Երբ թողնեմ պարը, որոշել եմ հոգեբան դառնալ, որովհեևտ այս ամենից հետո դա միակ բանա, որով կարող ես զբաղվել: (կատակում է)