Թարմացված․ Սոցիալական ցանցերում տարածված տեղեկատվությունը, թե Երևանի կենտրոնում ադրբեջանցի դիվերսանտ է ձերբակալվել, չի համապատասխանում իրականությանը։ «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել է, որ ապրիլի 8-ին՝ ժամը 23:25-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության ծառայողները Մաշտոցի պողոտա Ամիրյան փողոց խաչմերուկից թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել ՌԴ մի քաղաքացու: «Նրա մոտ թմրանյութ չի հայտնաբերվել, պարզվել է, որ ՀՀ-ում է գտնվում տուրիստական նպատակով: Նա բաց է թողնվել»,- մանրամասնել է Սարգսյանը: Ավելի վաղ Telegram ալիքներից մեկում տեսանյութ էր տարածվել, որի հեղինակը պնդել էր, թե Երևանի կենտրոնում ձերբակալվածն ադրբեջանցի դիվերսանտ է։
|
Թելեգրամյան ալիքներից մեկում`«Լույսի Բանակ»-ում տեսանյութ է տարածվել, որտեղ նշվում է, որ Երևանի կենտրոնում ադրբեջանցի է ձերբակալվել:
Տեսանյութը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է նաև բլոգեր Միկա Բադալյանն ու գրել․ «Համացանցում տեսանյութ է տարածվում, որում, ըստ հեղինակների, Երեւանի կենտրոնում ադրբեջանցի դիվերսանտ է բերման ենթարկվել։ Տեղեկությունը ճշտվում է»։
Տեսանյութը կարող եք դիտել նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքում։