Մի շարք մտահոգ քաղաքացիներ հանրային քննարկում էին հրավիրել Արամի 42/1 հասցեում գտնվող Նավարար ռեստորանում` Երևանի ճարտարապետկան և պատմամշակութային դեմքը պահպանելու համար:
Հավաքի մասնակիցներից՝ ճարտարապետ Վահան Բալասանյանի համոզմամբ, այսօր առաջին հերթին պետք է բարձրաձայնել Երևանի զարգացման գլխավոր հատակագիծ ունենալու մասին, քանի որ գլխավոր հատակագիծը հին է և ինչ ցանկանում, այն էլ կատարում են:
«Ամբողջ համակարգը մեկը մյուսի գրպանը մտած է, ինչ ուզում են՝ քանդում են, պայթեցնում»,- ընդգծել է կինոռեժիսոր Հրանտ Վարդանյանը:
Հավաքի մասնակիցները նշել են, որ նախատեսվում է ստեղծել խորհուրդ, կամ հանրային վերահսկողության մեխանիզմներ` որպեսզի մտահոգ քաղաքացիները կարողանան մասնակցել Երևանում տեղի ունեցող իրադարձություններին:
Մտահոգ քաղաքացիների խորհուրդը վերջնական ձևավորումից հետո պատրաստվում իրականացնել ֆլեշ-մոբեր, քննարկումներ այդ թվում նաև պաշտոնատար անձանց հետ:
Քննարկման մասնակիցները , որոնց թվում էին նաև երգահան Արթուր Իսպիրյանը, իրավաբան Վիկտոր Մնացականյանը, PR մասնագետ Թամարա Սարյանը, Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը և այլք, կարծում են, որ պետք է նաև օրենսդրական և կադրային լուրջ փոփոխություններ արվեն: