Երևանի այս հատվածում վերջերս շատ են վթարներ ու վրաերթեր տեղի ունենում․ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը՝ Գայի պողոտա - Քոչարյան խաչմերուկի վթարային քաոսի մասին։
Երևանի քաղաքապետարանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ գնացել են Նոր Նորքի շրջան` անձամբ ծանոթանալու քաղաքացիների բարձրաձայնած խնդրին: «Հայտնի քանդված կամուրջի խաչմերուկում մշտապես տեղի են ունենում վթարներ, անգամ` վրաերթ, քանի որ տեղում ավտոբուսային գիծ անցկացնելու համար հետիոտնային անցումն առաջ են տվել: Չգիտես ինչու, նորը ներկել են սպիտակով, իսկ հինը` ներկված դեղինով, դեռ մնացել է նույնությամբ: Շատերը շփոթվում են, շարունակում են անցնել հնով, ինչի պատճառով տեղի են ունենում վթարներ, վրաերթ: Քաղաքային իշխանություններն այս հարցում ունեն դիլետանտային մոտեցում: Այնինչ խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է կանգառը, որը շատ անմխիթար վիճակում է լինում, տեղափոխել: Այ սրա համար ենք ասում` քաղաքային իշխանությունները գաղափար չունեն քաղաքային պլանավորումից: |