«Հանրային ձայն» կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանը ներկայացրել է «Գելլափ» ընկերության անցկացրած հարցումներն, ըստ որի գնահատվել է Երևան քաղաքի ավագանիների աշխատանքն՝ ըստ խմբակցությունների։
Առաջին տեղում «Հանրային ձայն» խմբակցությունն է՝ Հարցվածների 3,7 տոկոսով։
Երկրորդում՝ ՔՊ-ն՝ 3,2 %։
Ապա՝ ըստ հերթականության՝ Ազգային առաջընթաց խմբակցությունը՝ 3,1 %:
Հանրապետություն խմբակցությունը՝ 2,9 %:
Մայր Հայաստան խմբակցությունը՝ 2,9 %:
Նշենք, որ հարցաթերթիկում 1-ը նվազագույն բացասական, 5-ը՝ առավելագույն դրական գնահատականն էր․ արդյունքում ներկայացվել է միջին գնահատականը։