ԱՄՆ Ալաբամա նահանգի Մոնթհոմերի քաղաքում 1955թ. դեկտեմբերին սևամորթ դերձակուհի Ռոզա Պարքսը աշխատանքից տուն վերադառնալիս հրաժարվում է ավտոբուսում տեղը զիջել սպիտակամորթ ուղևորին, ինչը օրենքի խախտում էր, և նա ձերբակալվում է: Սևամորթ հոգևորական Մ.Լ Քինգի ղեկավարությամբ կազմակերպվում է քաղաքի սևամորթ բնակչության բողոքի ակցիան, այն է՝ հասարակական տրանսպորտի բոյկոտումը, ինչը տևում է 382 օր և ավարտվում է հաղթանակով: 1956թ. նոյեմբերին ԱՄՆ գերագույն դատարանը նահանգի ռասայական խտրականության վերաբերյալ օրենքը ճանաչում է հակասահմանադրական: Ինչո՞ւ հիշեցի: Թե՛ քաղաքապետարանում և թե՛ «պատասխանատու լրատվամիջոցների» ներկայացուցիչների հետ ՍՍ-ի հանդիպմանը կրկին ասվել է, որ Երևանի հասարակական տրանսպորտի թանկացմանը այլընտրանք չկա: Իմ կարծիքով այսօրվա երևանցին ոչ մի բանով պակաս չէ նախորդ դարի կեսերի սևամորթ ամերիկացիներից: Եթե իհարկե չզիջենք սրանց… Ես անձամբ պատրաստ եմ Նորքի զանգվածից ոտքով հասնել կենտրոն և ետ վերադառնալ:
Ֆեյսբուք