Իրավաբան ընկերներ ջան, Երևան Դիլիջան ճանապարհի 82-րդ կիլոմետրի վրա տեղադրված է արագաչափ իսկ մինչ այդ ՃՈ-ի կողմից հմուտ ծուղակ է սարքված մարդկանց շփոթեցնելու և բարձր տուգանքներ շորթելու նպատակով: Ես բողոքել եմ ու հիմար պատասխան ստացել թե 10 օրը բողոքարկման լրացել է: Խնդրում եմ օգնեք' ինչպե՞ս կարելի է այս անօրենների դեմ պայքարել: ՈՒշադրություն դարձրեք 90 կմ/ժ առավելագույն թույլատրելի արագությամբ ճանապարհի վրա առանց նախազգուշական նշանի որ դիմացում արագաչափ կա տեղադրել են արագաչափ որը նկարում է հետևից, հեռացող մեքենան: Դա նվազագույն խախտումն է, ուշադրություն դարձրեք որ ճանապարհի եզրին տեղադրված է 70 կմ/ժ արագությունը սահմանափակող նշանը, որից ընդհամենը մի քանի մետր այն կողմ անկապ տեղում, (հաշվի առնենք նաև որ այս հատվածում հաճախ նաև մառախուղներ են) մոտ 5-6 մետր բարձրության վրա տեղադրված է 50 կմ/ժ սահմանափակման նշանը, որը ոչ միայն անհնար է 90 կմ/ժ-ից հասնել 50 կմ/ժ-ի այդ կարճ դիստանցիայի վրա այլ նաև զարմանալիորեն տեղադրված է անհասկանալի օդի մեջ բարձր, ոչ սովորական տեղում, որը վարորդների մեծ մասը չի կարող նկատել եթե իհարկե օդում ինքնաթիռ ման գալու նպատակով ճանապարհիդ փոխարեն երկնքին չես նայում:
Արդյունքում վարորդները անցնում են թաքնված արագաչափի մոտով 70 կմ/ժ-ով և ստանում 30000-նոց տուգանք: Ինչպես պայքարել այս սրիկայության դեմ ես չեմ պատրաստվում մուծել այս անօրեն տուգանքը նույնիսկ եթե ունենայի այդքան ավելորդ գումար:Իրենց դիմելը անիմաստ է դատարանների ժամանակ չկա ի՞նչ անել…Էս սրիկաները օգտվում են առիթից որ մարդիկ անօգնական վիճակից ստիպված մուծում են կամ էլ վախից որ տուգանքը կեռապատկվի:
Ռեժիսոր Արշակ Զաքարյան
Ֆեյսբուք
Տեսանյութը դիտել նաև այստեղ: