Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ երեկ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության արտահերթ համագումարի ժամանակ Թուրքիայի արդեն նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն և նրա կինը համագումարի ընթացքում ձեռքսեղմումներով անցել են առաջին շարքում գտնվող նախարարների մոտով: Հատկանշականն այն է, որ Սարե Դավութօղլուն իր ձեռքը պարզել էր նաև Էրդողանի փեսային` էներգետիկայի նախարար Բերաթ Ալբայրաքին, սակայն վերջինս Դավութօղլուի կնոջ ձեռքը թողել է օդում։