▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էրդողանի որդու մասին խոսքերը վիճաբանության առիթ են դարձել Մեջլիսում

Թուրքիայի խորհրդարանում (մեջլիս) հերթական վիճաբանությունն է տեղի ունեցել իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) և գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) պատգամավորների միջև:

Ըստ «CNNTurk» լրատվական ծառայության` վիճաբանության պատճառը եղել է ԺՀԿ-ական պատգամավոր Սերքան Թոփալի` նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդու` Բիլալ Էրդողանի հասցեին ասված խոսքերը: Ելույթ ունեցող ԺՀԿ-ական պատգամավորի` Բիլալ Էրդողանի վերաբերյալ արած արտահայտությունները հարուցել են ԱԶԿ-ականների զայրույթը, որոնք սկսել են տեղից վիրավորել Թոփալին:

Պատասխան արտահայտությունները վիճաբանության են վերածվել, բայց այս անգամ հնարավոր է եղել խուսափել ձեռնամարտից: Նիստը նախագահող խորհրդարանի փոխնախագահ Ահմեթ Այդընը ստիպված է եղել ընդմիջում հայտարարել:

Աղբյուր` Ermenihaber

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Քաղաքական далее