▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էրդողանի կինը հարեմները կրթական կենտրոններ է անվանել

Թուրքիայի նախագահի կինը` Էմինե Էրդողանը, հայտարարել է, որ Օսմանյան կայսրությունում հարեմները կանանց կյանքի համար դպրոց էին ու կրթական կենտրոն։

«Երբ մենք ծանոթանում ենք արվեստի գործերի հետ, ապա դրանց մեծամասնությունում մենք հանդիպում ենք կանանց, որոնք տենչում են իշխանության և հաճույքների։ Միևնույն ժամանակ, հարեմները եղել են դպրոց կանանց համար, օջախ, որտեղ նրանք պատրաստվել են կյանքին, կրթություն են ստացել և զբաղվել են բարեգործությամբ: Այդ ամենը ղեկավարել են սուլթանների մայրերը»,- ասել է Թուրքիայի առաջին տիկինը:

Այս մասին հայտնում ՝ РИА Новости-ն:

Նրա այդ հայտարարությունը բացասական արձագանք է գտել սոցկայքերի թուրք օգտատերերի շրջանում, հատկապես կանանց շրջանում, ովքեր նշում են, որ տարօրինակ է խոսել հարեմներում կրթության մասին, որտեղ երբեք գիրք չի եղել։ Նրանց բարկացրել է հատկապես այն հանգամանքը, որ Էրդողանի կինն անտեսել է այն փաստը, որ հարեմի կանանց խլում էին ընտանիքներից ու մինչ որոշակի կարգավիճակի հասնելը սեռական ստրուկի նման պահվում հարեմում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее