Գերմանական թոք շոուներից մեկի ժամանակ, որի ընթացքում քննարկվել են Թուրքիային վերաբերող մի շարք հարցեր, այդ թվում՝ միգրանտների խնդիրը, քրդական հարցը, լրագրողներից մեկը կարծիք է հայտնել՝ ասելով, որ Էրդողանը հոգեբանորեն այդքան էլ ադեկվատ մարդ չէ.
«Էրդողանը կլինիկական դեպք է, քանի որ այն մարդը, որը 2000 հոգու դեմ դատարան է դիմում, չի կարող ադեկվատ համարվել»,- ասել է հաղորդավար Ուլրիխ Կինցլեն: