▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էրդողանը կարող է գնալ վրեժխնդրության ճանապարհով

«Գերմանիան հոգնել է Էրդողանի կամակորություններից՝ կապված հատկապես փախստականների խնդրի հետ: Բայց դրա կողքին չի կարելի չնկատել ու չողջունել գաղափարական, փիլիսոփայական, մարդկային բովանդակությունը, որն իր մեջ կրում է այդ քայլը: Սա մեծ ազգի մեծ որոշում էր՝ կապված ոչ միայն Թուրքիայի վարած քաղաքականության հետ, այլև ինքնաքննադատության և մեղայականի առումով »,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Գերմանիայի դաշնային խորհրդարանի՝ (Բունդեսթագ) Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի մասին` ասաց Արման Նավասարդյանը:

Նրա խոսքով՝ մեր դիվանագիտությունն այստեղ որոշակի քայլեր ունի կատարելու. «Պետք է գերմանացիների ուշադրությունն ուղել դեպի այն երևույթները, որոնք կատարվում են Հարավային Կովկասում: Հասկացնել նրանց, որ նման ստոր քաղաքականություն է վարում նաև Ադրբեջանը՝ կրկին ուղղված հայերի դեմ»:

Անդրադառնալով Թուրքիայի և Գերմանիայի հարաբերություններին՝ Արման Նավասարդյանը  նշեց.

«Ելնելով Էրդողանի ցինիկ, անհավասարակշիռ  դիրքորոշումից, չեմ բացառում, որ նա կարող է գնալ վրեժխնդրության ճանապարհով, այն է՝ ամբողջ Եվրոպան ողողել փախստականնեորվ»:

Անի Կարապետյան

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Քաղաքական далее