Արդեն տեղեկացրել ենք այն մասին, որ այսօր՝ սկսած ժամը 12:00-ից, Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ուղիղ եթերում պատասխանում է բնակիչների հարցերին:
Նշենք, որ ՌԴ նախագահին դիմել է նաև 12-ամյա բնակչուհի Վարյա Կուզնեցովան, ում, կարելի է ասել, սադրիչ հարցը բավական զվարճացրել և ինչ-որ մի տեղ նաև «խուճապի» է մատնել Վլադիմիր Պուտինին:
«Եթե այս պահին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խեղդվելուց լինեին, ում դուք առաջինը կփրկեիք»,- հարցրել է 12-ամյա աղջիկը:
Իսկ թե այս հարցին ինչ պատասխան է տվել Պուտինը, առաջարկում ենք դիտել տեսանյութը: