Ամերիկուհի 79-ամյա Մարգարետը 17 տարեկանում հանդիպում էր Հենրի անունով 23-ամյա տղայի հետ: Չնայած նրանց սիրուն` Մարգարետի ծնողները դեմ էին այդ միությանը, ինչի հետևանքով սիրահար զույգը բաժանվելու որոշում էր կայացրել:
Հատկանշականն այն է, որ բաժանումից տարիներ անց Մարգարետի մտերիմներից մեկը, իմանալով նրա սիրային պատմության մասին, առաջարկեց համացանցի միջոցով գտնել Հենրիին: Արդյունքում` Մարգարետը զանգահարեց իր նախկին սիրելիին, ում հետ առաջին հեռախոսազանգը տևեց մի քանի ժամ:
Հենրին նրա հետ զրույցում խոստովանեց, որ թեպետ ամուսնացել, ապա կորցրել էր կնոջը, սակայն միշտ էլ սիրել էր հենց Մարգարետին: Ֆիլմի սցենար հիշեցնող այս պատմությունն ունենալու է նաև իր ոչ պակաս ֆիլմային ավարտը, քանի որ երջանիկ սիրահարները որոշել են ամուսնանալ:
Ուշագրավն այն է, որ 79 տարեկան կինը դեռ կույս է, քանի որ երբեք չի ամուսնացել, իսկ կաթոլիկ լինելով` դեմ էր արտամուսնական կապերին: Հավելենք, որ նրա սիրելին ներկայումս 85 տարեկան է: