▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբ վտանգված է հայրենիքը՝ կողքից նայելն ուղղակի դասալքություն է

Ինձ շատ է տանջում մի հարց՝ երկիրը լքողները մտքի ծայրով երբևիցէ մտածում են, որ կարող է հանկարծ այնպես պատահի, որ տարիներ հետո(երբ առանց Հայաստան արդեն շունչները կսկսվի կտրվել) ետ գալու տեղ ուղղակի չունենան: Այսինքն աշխարագրական տեղը լինի, բայց որպես հայրենիք այլևս չլինի, ինչպես, օրինակ, Արևմտյան Հայաստանն է՝ կա, բայց, ոնց-որ թե չկա:

Փաստացի, մենք՝ հայաստանցիներս (Արցախը ներառյալ) հանդիսանում ենք Հայաստան աշխարհի՝ Հայքի երկրապահը: Մեզ է բախտ վիճակված պահպանելու թե հայոց լեզուն, թե մշակույթը, թե նրա հողը, թե նրա հարստությունը:

Էլ չասեմ, որ մեր հույսին է թողնված համայն հայոց պատիվն ու արժանապատվությունը: Հայքի երկրապահին թիկունք կանգնելը ամեն մեկիս սրբազան պարտքն է, անկախ նրանից, թե ով որտեղ է բնակություն հաստատել: 

Երբ վտանգված է հայրենիքը՝ կողքից նայելը, անհաղորդ մնալը ուղղակի դասալքություն է:

Եղիշե Պետրոսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее