▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբ սպան տանն է ծառայում կամ Ռազմական Ոստիկանության «մեռյալ ոգիները»

Ռազմական ոստիկանության տարբեր բաժիններում կան «մեռյալ ոգիներ»,-գրում է  nrnak.com-ն ու նշում, որ ահազանգ է ստացել  Գեղարքունիքի կայազորի ռազմական ոստիկանության աշխատակիցներից, ըստ որի  իրենք այնտեղ «բանում են» մեկը երեքի փոխարեն։ Այսինքն՝ հայտնվել են «մեռյալ ոգիներ», որոնք հաստիքով նշանակված են Վարդենիսի ՌՈ բաժնում (տվյալ դեպքում երկու հոգի օպերատիվ բլոկից) և բացարձակապես չեն ներկայանում ծառայության վայր։

Կայքը նաև նշում է, որ ըստ իր տեղեկությունների, այդ «հինգտարեցի» սպաները նույնիսկ իրենց աշխատավարձի բանկային քարտերը թողել են իրենց ղեկավարության մոտ և ծառայությունը անցկացնում են  տանը՝ բազմոցին նստած։ 
Սրանք նույն այն «հայրենիքի պաշտպաններն են», ովքեր հետագայում հանրության առաջ հանդես կգան, որպես ՀՀ Զինված Ուժերում ծառայած անձինք։
«Եթե ռազմական ոստիկանության սպան է տանը ծառայում, ապա ի՞նչ պահանջենք այն մարդկանցից, ովքեր ցանկացած քայլի դիմում են իրենց երեխաներին պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու համար»,-հարցադրում է կատարում կայքը։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее