▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբ պատգամավորը իրեն վեր է դասում օրենքից

shamshyan.com-ը գրում է, որ երեկ՝ սեպտեմբերի 26-ին Երևանի Ալեք Մանուկյան փողոցում՝ ԵՊՀ-ի դիմաց, ԱԺ պատգամավոր Արկադի Համբարձումյանին սպասարկող Lexus 05 ND 500 և Toyota Prado 05 ՍՕ 500 համարանիշի ավտոմեքենաները, չարամտորեն խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, 30 րոպեից ավելի ավտոմեքենաները կայանել էին 2-րդ շարքում, ինչը լուրջ խոչընդոտ էր հանդիսանում մյուս տրանսպորտային միջոցների տեղաշարժին՝ ծանրաբեռնված այդ փողոցում: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել է, որ այդ պահին ԵՊՀ ժամանեցին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, Միասնական քննչական հանձնաժողովի նախագահ Աղվան Հովսեփյանը, ԿԳՆ և Արդարադատության նախարարները:

Վերջիններիս ծառայողական ավտոմեքենաների վարորդները երթևեկության կանոնների խախտումներ թույլ չտվեցին, մինչդեռ «Դերժավայի Արկադ» մականունը ստացած Ա. Համբարձումյանի Lexus ավտոմեքենայի դիմապակուց բացակայում էին ԱՊՊԱ և տեխզննման կտրոնները:

Իսկ երկար ժամանակ անց ժամանեց իրեն «ձուկը ջրում» զգացող մեծն պատգամավորը, նստեց Lexus-ն ու առանց ամրագոտին կապելու՝ հեռացավ, հետևից էլ՝ Prado-ն: 

 

Նյութը կարդացեք սկզբնաղբյուր կայքում 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее