Բոլորս էլ նկատել ենք, որ զինծառայողները, ինչպես նաև ուժային տարբեր կառույցներում ծառայող անձիք, ծառայողական արտահագուստի վրա ունեն փակցված նշան՝ իրենց արյան խմբի և ռեզուսի մասին:
Տրամաբանորեն այն պետք է համապատասխանի տվյալ անձի արյան խմբին և ռեզուսին, սակայն քիչ չեն նաև այն դեպքերը, երբ այն պարզապես չի համապատասխանում իրականությանը՝ ուղղակի պահանջ է, փակցված է սկզբունքով: Խնդիրն առավել լուրջ է: Հատկապես զինծառայողների համար արյան խմբի և ռեզուսի վերաբերյալ ճիշտ տեղեկատվությունը կարևոր նշանակություն ունի, որովհետև չգիտես որտեղից և երբ կգա վտանգը, արյունը կրկին ստուգելու համար ժամանակը չի հերիքի, իսկ արյան փոխներարկման դեպքում սխալը կհանգեցնի աղետալի հետևանքների : Կցանկանայի պատկան մարմինների ուշադրությունը կենտրոնացնել նշված խնդրի վրա, որպեսզի խիստ ուշադիր լինեն արյան խմբի և ռեզուսի մասին նշանները զինվորների հագուստների վրա փակցնելիս՝ առավելագույնս զերծ մնալով սխալներից:Փաստեր չլինեին,չէի անդրադառնա այս թեմային,հատկապես դիրքապահ զինվորների մասին է խոսքը:
Ազատամարտիկ Աղասի Կարապետյանի գրառումը
Ֆեյսբուք