▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբ լրբերը սրբեր են ձևանում...

Համացանցում մի երկու գրառում կատարած ու հիմա իրենց «Ճ»  կարգի  կայքեր բացած որոշները, որոնք  կյանքի ու մարդկության հանդեպ իրենց նեղվածությունը մաղձով են արտահայտել ու «շնչում»  ուրիշների հանդեպ ու  իրենց չկայացածությունը   փորձում են բարդել իբր թե իրենց նախանձողների, խանգարողների ու «բարի անունն ու համբավը»  խաթարել փորձողների վրա, գուցե իմ ուշադրությանը չարժանանային:

Սակայն այս շեղվածներն՝ այդ թվում հոգեկան առումով, այնքան են լպիրշ զգում իրենց նեխած տիրույթում, որ արժի մի երկու խոսք ասել նրանց՝ սակայն առանց իրենց փչացած ու հայհոյանքի հետ ասոցացվող   անունը հնչեցնելու: 

Բոլոր ժամանակներում  էլ ու բոլոր բնագավառներում էլ եղել ու կան լրբեր, որոնք օրվա կեսը իրենց բուն գործով են զբաղվում, իսկ մյուս կեսը՝ փորձում սուրբ ձևանալ: 

Հարգելի լրբեր, օրվա ձեր բոլոր ժամերը արեք ձեր հոգուն ու վարքին բնորոշ գործը և թեկուզ մի քանի վայկյան էլ չփորձեք  կասկածել, որ ձեր նման  «գյադաներն»  ու «բոշաները»  կարող են հետաքրքրել ուրիշներին: 

Ծախեք ձեզ որքան ուզում եք, ինքներդ ձեր գովազդի համար ձեր մասին ինչեր ուզում եք գրեք, պատվերներ կատարեք ու հետո հաշվետվություն ներկայացրեք ձեր տերերին, սակայն մնացեք ձեր հարթությունում, որտեղ սողում եք ու վխտում ձեր իսկ ստեղծած կեղտում: 

Ողորմելի ձեր կեցվածքն ավելի ընդգծուն դարձրեք ու մնացեք նույն բարոյազրկված հարթակում, իսկ բարոյականության մասին ձեր խոսքերով մեզ մի զվարճացրեք...

Ձեր կերպարն արդեն զվարճալի է շատերի համար, որոնք թքած ունեն ձեր ասածի վրա էլ, գրածի վրա էլ, ձեր հիվանդագին երևակայության ու խելագառության կանխավարկածի վրա էլ, ձեր անբարոյական կերպարի վրա էլ...

 

Հեղինակ՝

Ատոմ Գրիգորյան  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее