Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն Instgram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որին կից կատարել է հետևյալ գրառումը.
«Արևի ու ստվերի արանքում էլի՛ մենք ենք։ Մարդու էությունը և ստվեր ունի, և լուսավոր կողմ։ Ինքդ քեզ ճանաչելով՝ այդ երկու կողմերն ի մի ես բերում )))Ամբողջանում։
Երբ հասկանում ես, թե ի՞նչ ես ուզում, սկսում ես աստիճանաբար հասկանալ նաև ինչպե՛սը, ու գործել ես սկսում։
Թղթի վրա 3-5 կետով գրեք ձեր ցանկությունները, նախագծերը, պլանավորեք կյանքը, իմպրովիզները միևնույն է անպակաս են, բայց գրելով դուք «ստվերից» կհանեք այն երազանքները, որոնք ուզում եք իրականություն դարձնել։ )) Կարևորը մի ընկրկեք, մի հուսահատվեք ու մի ալարեք)))»:
Կարդացեք նաև՝ Այո, ես մեծամիտ եմ, երբ որոշում եմ, թե ում հետ շփվել. Նազենի Հովհաննիսյան