▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբ են սրա նմանները մեռնելու. ադրբեջանցիները՝ Գոհար Ավետիսյանի հարսանիքին իրենց հայրենակցուհու մասնակցության մասին

 


 

 

 

 

 

 

 

ВКонтакте սոցիալական ցանցի ադրբեջանական էջերից մեկը՝ Азербайджан онлайн-ը, գրառում է արել այն մասին, որ օրերս Երևանում տեղի ունեցած հարսանիքներից մեկում ներկա են գտնվել ադրբեջանցիներ: Նշենք, որ խոսքը Մոսկվայում և Հայաստանում հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանի և նրա ընտրյալի՝ Վահեի հարսանեկան արարողության մասին է:

Եվ, իսկապես, ուսումնասիրելով Գոհարի և նրա մյուս՝ ազգությամբ հայ ընկերուհիների՝ Երևանում անցկացրած օրերի լուսանկարները, պարզ է դառնում, որ նրանց մտերիմներից մեկն ազգությամբ ադրբեջանցի Նազիլիա Մեխտիևան է, ով աշխատում է Գոհար Ավետիսյանին պատկանող դիմահարդարման սրահում, որը, ի դեպ, գտնվում է Մոսկվայի ամենահայտնի առևտրի սրահներից մեկում:Նազիլիայի առավելություններից մեկը, թերևս, ռուսական անձնագիր ունենալն է, ինչի շնորհիվ էլ վերջինիս հաջողվել է մուտք գործել «թշնամու երկիր», ինչն իր հերթին դարձել է ադրբեջանցիների բուռն քննարկումների թեման:

«Ինչպես կարելի է մոռանալ սեփական երկրի պատմությունը», «Երբ են սրա նմանները մեռնելու», «Իսկ նրանք հետո կգան Ադրբեջան, ասես ոչինչ չի եղել», «Նա գնացել է մի երկիր, որտեղ մեր Ղարաբաղն անվանում են իրենցը», «Սա ուղղակի խայտառակություն է», «Այս դավաճանի մուտքն Ադրբեջան, պետք է արգելել, «Ադրբեջանի կառավարությունը պետք է պատժի նրան»... Ահա այս և այլ մեկնաբանություններով են ողողված ադրբեջանուհու լուսանկարները, որոնք արդեն ոչ բոլորին տեսնել կհաջողվի, քանի որ վերջինս, ամենայն հավանականությամբ վախենալով ավել քարկոծումներից, փակել է իր Instagram-ի էջը:

Հեղինակ՝ Սաթենիկ Խաչատրյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее