▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբ եկել են մեզ գրավելու, մենք քնած ենք եղել...Ի՞նչն է դավաճանություն համարում GG-ի համահիմնադիրը

GG-ի պրեզենտացիայի տեսագրությունը, որտեղ ընկերության համահիմնադիր Խաչատուր Գրիգորյանն իրենց ընկերության արժեքն այսօրվա դրությամբ ներկայացրել է  5 միլիոն դոլար և   դավաճանություն է համարել «Յանդեքս տաքսիի»՝ «Բարքեմփ 2016»-ին մասնակցությունը, բավականին բուռն քննարկումների է արժանացել համացանցում:

Հիշեցնենք, որ իր ելույթը, Խաչատուր Գրիգորյանը, սկսել է այս խոսքերով.  «Մեր ազգն առավոտ շուտ արթնանալու հետ սեր չունի, երևի դրա համար էլ մեր պետությունն այսքան փոքրիկ է, որովհետև երբ ուրիշները եկել են մեզ գրավելու, մենք քնած ենք եղել այդ պահին»:

Նշենք, որ GG-ն համակարգ է, երբ Android և IOS համակարգերով աշխատող հավելվածի, կայքի, ինչպես նաև հեռախոսային զանգի միջոցով հնարավոր է տաքսի պատվիրել: Այս ծառայության տեխնոլոգիական առավելություններից մեկն այն է, որ հաճախորդը կարող է նախապես տեղեկություններ ստանալ իրեն սպասարկող վարորդի կամ մեքենայի վերաբերյալ, տեսնել մեքենայի մոտենալը, գտնվելու վայրը և այլն: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее