Wnews.am-ը գրում է.
Հայտնի գործարար եւ բարերար Լեւոն Հայրապետյանի դստեր՝ Զառայի կյանքում հոր ձերբակալությունից հետո շատ բան փոխվեց: Աղջիկը վստահ է, որ հորը ձերբակալել են անհիմն, ինչպես որ հազարավոր հայեր, ովքեր՝ ի պաշտպանություն ծնունդով արցախցի Լևոն Հայրապետյանի կազմակերպեցին ստորագրահավաք և երթ: Զառան նույնպես մասնակցում էր դրանց և հիմա էլ երազում է հոր ազատության մասին:Կայքըը հանդիպել և զրուցել է Լևոն Հայրապետյանի դստեր՝ Զառա Հայրապետյանի հետ:
Զառա, կպատմե՞ս քո մասին։ Քանի՞ տարեկան ես, ինչո՞վ ես զբաղվում։
15 տարեկան եմ , սովորում եմ դպրոցում, ուսումնասիրում եմ լեզուներ, զբաղվում եմ նկարչությամբ, քանի որ ուզում եմ դառնալ դիզայներ:
Ո՞վ է մանկության տարիներին ավելի շատ զբաղվել քո դաստիարակությամբ՝ մա՞յրդ , թե՞ հայրդ:
Հիմնականում մայրիկս է զբաղվել իմ դաստիարակությամբ, բայց հայրս էլ իր բացառիկ հայրենասիրությամբ մեծ ազդեցություն է ունեցել ինձ վրա:
Լևոն Հայրապետյանը խի՞ստ հայր է:
Այո հայրս շատ խիստ է, բայց, միաժամանակ, չափազանց բարի:
Նրա դուստրը լինելը ի՞նչ պարտավորություններ է քո առջև դնում:
Հորս դուստրը լինելը պարտավորեցնում է լինել շատ զուսպ և համեստ և, իհարկե լավ սովորել, որպեսզի հասարակությանը պիտանի լինեմ, ինչպես հայրս:
Ի՞նչ կարեւոր խորհուրդ ես ստացել հորիցդ, որը հաճախ ես կիրառում։
Սիրել հայրենիքը և նվիրված լինել հայրենիքին: Նաև լինել ազնիվ:
Քո կարծիքով ո՞րն է Լևոն Հայրապետյանին լավագույնս բնութագրող հատկանիշը:
Հորս լավագույնս բնութագրում է բարությունը:
Հայրդ բարերար է , ով բազմիցս օգնել է Արցախի ժողովրդին, ինքդ եղե՞լ ես այնտեղ: Ի՞նչ կպատմես Արցախի մասին:
Իհարկե, ես ամեն տարի մեկնում եմ Արցախ՝ հպարտությամբ, Արցախն իմ տունն է: Շատ գեղեցիկ բնություն ունի և հարուստ է պատմամշակութային հուշարձաններով: Շատ եմ սիրում Վանք գյուղը, որը հորս միջոցներով վերածվել է դրախտավայրի:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում