▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԵՊՀ ռեկտորը որոշել է 150 մլն. ծախսել մի քանի տարի առաջ նորոգված զուգարանների «ռեմոնտի» վրա

Երևանի պետական համալսարանի իմքայլական ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը որոշել է 150 մլն դրամ ծախսել բուհի զուգարանների վերանորոգման վրա։
ՀՀ ֆինանսների նախարարության gnumner.am կայքում զետեղված տեղեկատվության համաձայն, պատրաստվում են նորոգել թվով 30 սանհանգույցներ, աշխատանքն իրականացնելու համար մրցույթին մասնակցել են երկու կազմակերպություններ՝ «Պագես» ՍՊԸ-ն և «Էտալոն Գրուպ» ՍՊԸ-ն։

Շահել է առաջինը՝ առաջարկելով նորոգությունն իրականացնելու համար 150. 846. 492 ՀՀ դրամի ծառայություններ, այս մասին գրում է 24News-ը:

Նշվում է, որ ըստ տեղեկությունների՝ սանհանգույցները, որոնք գտնվում են ԵՊՀ Կիրառական մաթեմատիկա և ինֆորմատիկայի, Կեսաբանության և Քիմիայի ֆակուլտետներում, նորոգվել են ընդամենը մի քանի տարի առաջ ու ունեն բավական պատշաճ տեսք։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее