▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԵՊՀ-ի լսարաններից մեկում հրդեհ է բռնկվել. կա զոհ

 

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 9:40-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի պետական համալսարանի մասնաշենքերից մեկում հրդեհ է բռնկվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 3 հոգի այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, ներսում հրշեջները հետախուզական աշխատանքներ են կատարել, հայտնաբերել են մեկ դի, պարեկային ծառայության մեկ աշխատակից էլ տարհանման աշխատանքներ կատարելիս թունավորվել է:

Թարմացված․ Այսօր ԵՊՀ մասնաշենքերից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կան տուժածներ: Նախնական տվյալներով` երեք տուժաժ հոսպիտալացվել է: Ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն, այս պահին տուժածները հետազոտվում են: Պայթյունի հետևանքով նախնական տվյալներով կա մահվան դեպք: Տուժածների առողջական վիճակի վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Թարմացված․ ԵՊՀ մամուլի խոսնակ Քնար Միսակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԵՊՀ 1-ին մասնաշենքի նկուղային հարկի սենյակներից մեկում հրդեհ է բռնկվել։
Այժմ հրդեհը մարված է, իրականացվում են համապատասխան գործողություններ։
Նախնական վարկածով հրդեհն առաջացել է հոսանքի տատանումից։
Ավելի ուշ հանդես կգանք լրացուցիչ հայտարարությամբ»:

Թարմացված․ ԵՊՀ-ի մասնաշենքերից մեկում տեղի ունեցած դեպքի հետևանքով 3 տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Մյուս տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է, երրորդինը` բավարար:

Թարմացված․ Նոյեմբերի 17-ին, ժամը 09.37-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի թիվ 1 հասցեում գտնվող Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետի նկուղային հարկում (100 քմ) տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով։
Սենյակը նախատեսված է պոմպակայանի համար, որը ծառայում է նաև որպես աշխատակիցների հանդերձարան։ Կից սենյակը քիմիական նյութերի պահեստն է, որտեղ հրդեհ չի եղել: Քիմիկների կողմից տեղում իրականացվել է հետախուզում. օդում վտանգավոր գազեր չեն հայտնաբերվել։
Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ, Երևան քաղաքի և Փրկարարական ուժերի վարչությունների հրշեջ-փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժինների հերթապահ խմբերը, Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիթորինգի բաժնի խումբը և բժշկական ապահովման վարչության խումբը։
Աշխատակիցներից մեկը զոհվել է տեղում, երեք անձ տեղափոխվել են հիվանդանոց, այդ թվում՝ մեկը պարեկային ծառայության աշխատակից, որը ծխահարումով հոսպիտալացվել է, վիճակը գնահատվում է բավարար։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.11-ին, մարվել՝ ժամը 10.23-ին։ Կոմպրեսորային սենյակում այրվել են կենցաղային իրեր և փայտյա կառուցատարրեր։
Դեպքի վայրում ՀՀ քննչական կոմիտեի աշխատակիցներն իրականացնում են համապատասխան գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու համար։

Աղբյուրը` ՆԳՆ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее