«Ընտրիր, թե ով է ապրելու» գովազդը ճանաչվել է միջազգային «Internet Advertising Competition» փառատոնի հաղթող: Գովազդը նկարահանվել է «Հասուն մարդիկ» նախագծի շրջանակում:
Ռուսական բարեգործական հիմնադրամների 90 տոկոսից ավելին զբաղվում է երեխաներին օգնելու ուղղությամբ: Իսկ ո՞վ պետք է օգնի այն մեծերին, ովքեր օգնության կարիք ունեն: Մի քանի բարեգործական հիմնադրամներ, որոնք զբաղվում են հենց կարիքավոր մեծահասակներին օգնելով, համախմբվել են «Հասուն մարդիկ» նախագծի շուրջ` ուշադրություն հրավիրելով այն հանգամանքին, որ շատ հաճախ մեծահասակների կարիքները ճնշվում են հօգուտ երեխաների:
Դիտեք տեսանյութը ու կատարեք ձեր ընտրությունը.