▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ընկերները` Արծրուն Հովհաննիսյանի «շքեղ բնակարանի և բանակում չծառայելու մասին»

Մամուլում հայտնվել է հրապարակում, որի համաձայն` ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը շքեղ կենսակերպ է վարում,  ապրում է  ճոխ առանձնատանը: Ըստ այդ նույն հրապարակման` Արծրուն Հովհաննիսյանը նախկինում  բանակում չի ծառայել: 

Նշենք, որ այս առիթով Արծրուն Հովհաննիսյանի ընկերներից Ալբերտ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում  ՊՆ մամլո խոսնակի առօրյա նկարներից է հրապարակել և անդրադարձել աղմկահարույց թեմային:

«Գիտեք, չեմ մտածում որ վատա, երբ մարդիք հարցեր են տալիս: Բայց մտածում եմ, ինչքան հիվանդ ա մեր հասարակությունը, որ չի կարում էլ տարբերի, որ ով է իսկականից ազգի համար մի բան անում, և ով գռփում ազգը: Ուզում եք տեսնել, ոնց ա ապրում Արծրունը: Իդեպ նկարնեից մեկը հենց ինքը իր կնոջ հետ հենց այդ տանը ես եմ նկարել 2009-ին:Կներես ապեր, բայց ցույց եմ տալու հիմա, կատաղած եմ... »,-գրել է  օգտատերը:

Հավելենք, որ Ալբերտ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում նաև կոչով դիմել է իրենց մյուս ընկերներին` ակնարկելով, որ վերջիններս կհաստատեն այն փաստը, որ Արծրուն Հովհաննիսյանը ծառայել է բանակում:

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее