▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ենիչերիները խոչընդոտում են Վեհափառի մուտքը Սարդարապատի հուշահամալիր». Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյան

«Ենիչերիները խոչընդոտում են Վեհափառի մուտքը Սարդարապատի հուշահամալիր». Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյան

***

Ոստիկաններն արգելում են Ամենայն Հայոց Հայրապետի մուտքը Սարդարապատ։ Այս մասին գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ կցելով տեսանյութ։

Նշենք, որ սպասվում է Փաշինյանի այցը։

***

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի գրառումը․ «Նույնիսկ թուրքերը չեն կարողացել խոչընդոտել կամ կանգնեցնել Վեհափառի մուտքը Սարդարապատ, բայց դա փորձում էին անել նիկոլական ոստիկանախմբերը:
Սրանք իրենց անուններն արդեն պղծել են, հիմա էլ ուզում են դա անել իրենց սերունդների առաջ:
Անուղեղների ու հոգին ծախածների անբարոյականությունը սահմաններ չի ճանաչում»։

***

Մայիսի 28-ին, Հանրապետության տոնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների՝ Սարդարապատի հուշահամալիր այցի ընթացքում ոստիկանների կողմից Հայոց Հայրապետի ու եկեղեցականների նկատմամբ դրսևորած դատապարտելի պահվածքը և հուշահամալիրի տարածք մուտք գործելու հարուցված արգելքներն ու բռնի գործողությունները հերթական դրվագն են իշխանությունների ամոթալի ու ապազգային գործունեության։
Փառք Տիրոջ, որ հակառակ ոստիկանների կողմից բռնությունների ու հարուցված արգելքների Վեհափառ Հայրապետը հուշակոթողի առջև աղոթք բարձրացրեց առ Աստված մայիսյան հերոսամարտերում նահատակված քաջարի հայորդիների հոգիների հանգստության համար:
Թող Երկնավոր Տերն անսասան պահի հայոց անկախ պետականությունը և հանապազ օրհնի ու ապահով և անվտանգ կյանք շնորհի համայն մեր ժողովրդին։

***

Քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Փոքրոգի մարդու փոքրոգի հրաման...
Կաթողիկոսի մուտքը Սարդարապատ արգելելու հրաման տված Նիկոլը ուղղակի ցույց տվեց, որ քաղաքականապես կործանված է, նա այլևս չի տիրապետում իրավիճակին: Իրեն թվում է, թե ոստիկանների սվիններով կարող է իշխանություն իրացնել, լինելով մերժված, զրոյական լեգիտիմությամբ ու հանրային ատելության խիստ բարձր դոզայով»։

***

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը․

«Սա արդեն խայտառակություն է. ոստիկանները փորձել են խոչընդոտել Կաթողիկոսի մուտքը Սարդարապատի համալիր»։

***

Խստիվ դատապարտում ենք Նիկոլ Փաշինյանի թիկնապահների և ոստիկանների կողմից՝ Ամենայն հայոց Հայրապետի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի դեմ Սարդարապատի հուշահամալիրում իրականացված գործողությունները։

ՀՀ Կառավարության ղեկավարը այդկերպ հերթական անգամ ի ցույց է դնում իր փոքրոգությունն ու ներքին վախերը՝ որպես հենարան ունենալով բացառապես ոստիկանական ուժերին։

Մենք մեր սատարումն ենք հայտնում Վեհափառ Հայրապետին ու նրա հետ գտնված հոգևոր հայրերին։

«Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժում

28․05․2024

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее