▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ընդդիմադիր պատգամավորներին արգելում են մտնել Կիրանց

Ընդդիմադիր պատգամավորներին արգելում են մտնել Կիրանց

ԱԺ պատգամավոր Ագնեսա Խամոյանը լուսանկարներ է տարածել իր էջում՝ կից գրառմամբ․ «Ոստիկանությունը կրկին փակել է Կիրանց տանող ճանապարհը։ «Հայաստան» խմբակցության պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել՝ առանց որևէ գրավոր հիմնավորման։
Հ.Գ. Քիչ առաջ ժամանեցին սև բերետավորները»։

***

 Ընդդիմադիր պատգամավորներին թույլ չեն տալիս մտնել գյուղ։ «Հիմա եթե անցնեմ, ձեռքերս ոլորելո՞ւ եք, ի՞նչ իրավունքով եք սահմանափակում իմ ազատ տեղաշարժը»,- ասացին պատգամավորները։ «Միջոցառում է իրականացվում»,- նշեց ոստիկանության պաշտոնյան։ «Դա մեզ վրա չի տարածվում»,- արձագանքեցին պատգամավորները։

***

***

***

Ինչպես հայտնել էինք, ոստիկանությունը կրկին փակել է Կիրանց տանող ճանապարհը, ընդդիմադիր պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել գյուղ։ «Իմ տեղեկատվությունը ևս այդքանն է։ Կտեսնենք՝ ինչ է իրավիճակը։ Բնական է, որ այդպես պետք է լինի։ Խաբվելու հարց չկա, ոչ էլ տագնապելու․ ակնկալելի է, չէ՞»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում, լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը։

***

«Ժամանակավոր սահմանափակում է»,- ասաց մարզային ոստիկանության պետը՝ ի պատասխան պատգամավորների՝ «ի՞նչ իրավունքով եք սահմանափակում մեր մուտքը Կիրանց» հարցադրումներին։ «Իմ սահմանադրական իրավունքը չեք կարող սահմանափակել։ Իմ երկիրն է, ոչ մեկ ինձ չի կարող ասել` դուրս արի։ Ցույց տվե՛ք էդ «չի կարելի»-ի հրամանը»,- պահանջեցին պատգամավորները։ «Սահմանապահ զորքերը միջոցառում են իրականացնում․ թուղթ չունեմ»,- նշեց ոստիկանը։

***

«Չափդ ճանաչի»,- Կիրանցի ճանապարհին, խոսքն ուղղելով ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանին, ասաց ճանապարհը փակած սև բերետավորը։ «Չափդ անցար, տղա՛»,- նշեց Դանիելյանը։ Իրավիճակը լարված է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее